շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը Ռուսաստանի միակ հզոր զենքն է. Զելենսկի

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը Ռուսաստանի միակ հզոր զենքն է. Զելենսկի

Ուկրաինայում մշակվել է էներգամատակարարման «այլընտրանքային» ցանց, որը, սակայն, հնարավոր կլինի գործարկել միայն պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը Ռուսաստանի ձեռքի տակ եղած միակ հզոր զենքն է: Եթե հաղթահարենք այս ձմեռը, իսկ մենք միանշանանակ այն կհաղթահարենք, ապա կհաղթենք նաև պատերազմում»,- հավելել է նախագահը:

Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ նոյեմբերի 15-ին ուկրաինական էներգահամակարգը ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակմանը: Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 90 հրթիռ, վնասվել է 30-ից ավելի օբյեկտ։

ԱՄՆ պաշտպանության նախարարության գնահատմամբ էլ՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի բնակչության ավելի քան մեկ քառորդը մնացել է առանց էլեկտրականության։

  • Կիսվել: