Ուկրաինայի դիրքերն ամուր են եվրոպական օգնության և Ռուսաստանի թուլացման շնորհիվ․ Մակրոն
Մենք ունենք շատ ուժեղ խաղաքարտեր, Ուկրաինայի դիրքերն ամուր են եվրոպական օգնության և Ռուսաստանի թուլացման շնորհիվ: Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ։
Մակրոնը, մասնավորապես, ասել է. «Ֆինանսավորումը և զենքի մատակարարումը Ուկրաինային։ Ուկրաինայի շարունակական դիմադրությունը և այն փաստը, որ Ռուսաստանի տնտեսությունը սկսում է դժվարություններ ունենալ, հատկապես մեր վերջին պատժամիջոցներից և Միացյալ Նահանգների պատժամիջոցներից հետո»:
Նշենք, որ այս պահին ընթանում է կողմերի հանդիպումը, որի հիմնական թեման Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ եռօրյա բանակցությունների արդյունքներն են։


