Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳՆ
Ուկրաինայի դեսպանին կանչել են Հունգարիայի Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք կանչել ենք Ուկրաինայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն։ Մենք չենք հանդուրժի միջամտությունը Հունգարիայի ընտրություններին։ Սա ներառում է Ուկրաինայի փորձը՝ ազդելու ընտրությունների արդյունքների վրա և միջամտելու ընտրական գործընթացին՝ հօգուտ ընդդիմադիր կուսակցության։
Վերջին շաբաթներին Ուկրաինայի նախագահը և Ուկրաինայի կառավարությունը բացահայտ և ագրեսիվ կերպով սկսել են միջամտության արշավ։ Նրանց նպատակը հստակ է՝ ազդել Հունգարիայի ընտրական գործընթացի վրա՝ հօգուտ Տիսա կուսակցության։ Սակայն միայն հունգար ժողովուրդը կարող է որոշել Հունգարիայի ճակատագիրը։ Այս որոշումը կայացվում է Հունգարիայում, ոչ թե Բրյուսելում, և, իհարկե, ոչ թե Կիևում։ Մենք կպաշտպանենք մեր ինքնիշխանությունը բոլոր անհրաժեշտ միջոցներով»:



