հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունաստանի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունաստանի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպան Սերխի Շուտենկոն կանչվել է Հունաստանի ԱԳՆ՝ Կիևի կողմից պատժամիջոցների սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնել են հունական Vima թերթի դիվանագիտական աղբյուրները:

Նշում է, որ օրեր առաջ Հունաստանի ԱԳՆ-ին ուկրաինական դիվանագիտական նոտա է ուղարկվել , որում պարզաբանումներ են պահանջվում Ռուսաստանում գործող յոթ հունական ընկերությունների վերաբերյալ։

Ըստ թերթի՝ այդ ընկերությունների գործունեությունը ենթակա չէ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։

՛՛Այնուամենայնիվ, Ուկրաինան Հունաստանին սպառնացել է պատժամիջոցներով, քանի որ այդ ընկերությունները շարունակում են աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ կապակցությամբ Աթենքում Ուկրաինայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան շատ կոշտ հայտարարություն են արել՛՛,-ասված է թերթում։

Vima-ն նաև գրում է, որ Շուտենկոն պնդել է, թե համապատասխան գրությունն ուղարկել է իր երկրի խնդրանքով, մինչդեռ ինքը բավարար բացատրություններ չի տվել հունական ընկերությունների գործունեության մասին տեղեկատվության աղբյուրների վերաբերյալ։ Բարձրաստիճան դիվանագետները թերթին ասել են, որ ուկրաինական մի շարք խնդրանքներ ՛՛առաջացրել են Աթենքում անհանգստություն և դժգոհություն՛՛, քանի որ, ըստ նրանց, Կիևը ՛՛կորցրել է չափի զգացումը, թե ինչ և ինչպես է խնդրում՛՛։

  • Կիսվել: