Ուկրաինայի դաշնակիցները կփնտրեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրն ամրապնդելու ուղիներ. Սթարմեր
Հարավային Աֆրիկայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Ուկրաինայի դաշնակիցները կքննարկեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը և կփնտրեն այդ ծրագիրն ամրապնդելու ուղիներ՝ բանակցությունների հաջորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, տեղեկացնում է BBC-ն:
Սթարմերը, մասնավորապես, ասել է. «Ուկրաինան ամիսներ շարունակ պատրաստ է եղել բանակցությունների, մինչդեռ Ռուսաստանը դանդաղում է և շարունակում է իր մահացու գործողությունները։ Ահա թե ինչու մենք բոլորս պետք է համատեղ աշխատենք Միացյալ Նահանգների և Ուկրաինայի հետ՝ մեկընդմիշտ արդար և երկարատև խաղաղություն ապահովելու համար»:
Նշենք, որ գագաթնաժողովը մեկնարկելու է նոյեմբերի 22-ին։ Այն առաջին անգամ կանցկացվի առանց ԱՄՆ-ի, Չինաստանի և ՌԴ-ի առաջնորդների։


