հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում ապամոնտաժվել է Պուշկինի հուշարձանը

Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում ապամոնտաժվել է Պուշկինի հուշարձանը

Ուկրաինայի արևմուտքում գտնվող Չեռնովցի քաղաքում ապամոնտաժվել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը։ Այս մասին տեղեկացրել է քաղաքային խորհրդի խոսնակ Անաստասիա Կոկոյաչուկը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ տեղական հեռուստատեսությանը հղումով։

Հուշարձանը կանգնեցված էր քաղաքի կենտրոնում՝ Առևտրատնտեսական համալսարանի քոլեջի տարածքում գտնվող Մայր տաճարի հրապարակում։ Քաղաքային խորհրդի խոսնակի խոսքով՝ Պուշկինի հուշարձանը մշակութային և պատմական արժեք չունի։ Թե ուր կտեղափոխվի հանված հուշարձանը, չի հաղորդվում։

Քաղաքային խորհրդի տվյալներով՝ քաղաքում մնացել է Պուշկինի մեկ այլ հուշարձան, որը դեռ չի ապամոնտաժվել, սակայն դա «ժամանակի հարց է»։

«Մենք բավականաչափ ունենք մեր սեփական մեծ արվեստագետներն ու հերոսները», - ասվում է քաղաքապետարանի սոցիալական ցանցի գրառման մեջ:

Ուկրաինայում մեկ տարուց ավելի է, ինչ շարունակվում են ռուս գրողների, գեներալների և այլ գործիչների հուշարձանների զանգվածային ապամոնտաժումն ու քանդումը։ Այժմ արշավը տեղի է ունենում ապակոմունիզացիայի և ապառուսացման շրջանակներում։ Օրինակ՝ Օդեսայում Իզմայիլում ապամոնտաժվում է հրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը (այն կտեղափոխվի ջրամատակարարման և կոյուղու տարածքներ), իսկ հենց Օդեսայում՝ կայսրուհի Եկատերինա Երկրորդի հուշարձանը։

  • Կիսվել: