հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինայի բանակցային խմբի ղեկավարն ասաց՝ Ջոնսոնը մեզ համոզեց չիրականացնել պայմանավորվածությունը. Պուտինը՝ Ուկրաինայի հետ բանակցելու մասին

Ուկրաինայի բանակցային խմբի ղեկավարն ասաց՝ Ջոնսոնը մեզ համոզեց չիրականացնել պայմանավորվածությունը. Պուտինը՝ Ուկրաինայի հետ բանակցելու մասին

Ուկրաինան հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ հակամարտությունը կարող էր վաղուց ավարտվել, եթե Ուկրաինան չհրաժարվեր բանակցություններից:

՛՛Բանակցային խմբի ղեկավարն ասաց՝ այո, մենք պատրաստ էինք, մենք դա բաց թողեցինք, քանի որ եկավ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ պարոն Ջոնսոնը, և նա մեզ համոզեց չիրականացնել այդ պայմանավորվածությունները։ Դե, հիմարներ են: Եվ ուղիղ ասում են, և եթե մենք գնայինք դրան, արդեն ամեն ինչ վաղուց ավարտված կլիներ՝ մեկուկես տարի առաջ՛՛,-ասել Է Պուտինը ՌԴ սուբյեկտների մունիցիպալ կազմավորումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ Ուկրաինայի որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՛՛նրանք անինքնուրույն մարդիկ են՛՛:

 

  • Կիսվել: