Ուկրաինայի արդարադատության նախարարի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են
Ուկրաինայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի լիազորությունները:
Նշենք, որ նա անցնում է էներգետիկայի ոլորտում ստեղծված հանցավոր խմբի ու կոռուպցիայի գործով։
Գալուշչենկոն, որ ավելի վաղ զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը, հայտարարել է, թե պատրաստ է պաշտպանել իր շահերը իրավական ճանապարհով։
Միևնույն գործում ներգրավված են նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, ով նախագահ Վլադիմիր Զելենսկիի վաղեմի գործընկերն է։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ վերջիններս, իրավապահների տվյալներով, տասնյակ միլիոնավոր դոլարների անօրինական շահույթ են ստացել՝ հիմնականում պետությանը պատկանող «Էներգոատոմ» ընկերության միջոցով, որը համակարգում է Ուկրաինայի բոլոր ատոմակայանների աշխատանքը։


