Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
Վասիլի Մալյուկը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է գրում է Current time-ը։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մնում եմ ՈՒԱԾ համակարգում՝ իրականացնելու համաշխարհային մակարդակի ասիմետրիկ հատուկ գործողությունները, որոնք կշարունակեն առավելագույն վնաս հասցնել թշնամուն»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է Մալյուկի հետ, շնորհակալություն է հայտնել նրան աշխատանքի համար և առաջարկել է կենտրոնանալ այս տեսակի գործության ուղղությամբ։
Մասնավորապես՝ հունվարի 3-ին Մալյուկը Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է պաշտոնանկության մասին դիմում գրել և տեղափոխվել Արտաքին հետախուզության ծառայություն կամ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդ։ Ավելի ուշ, սակայն, ըստ տեղեկությունների, Մալյուկը համաձայնել է հրաժարական տալ։
Վասիլի Մալյուկը 2022 թվականի հուլիսից ժամանակավորապես կատարում էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները:


