Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է. Ֆինլանդիայի նախագահ
Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է։ Այս մասին Ուկրաինա կատարած այցի ընթացքում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անվտանգության ամենաուժեղ երաշխիքը և Ռուսաստանի ռազմավարական պարտության ամենաուժեղ օրինակը Ուկրաինայի անդամակցությունն է ԵՄ-ին։ Իմ կարծիքով, դա տեղի կունենա ավելի արագ, քան թվում է։ Եթե մենք ցանկանում ենք Պուտինի պարտությունը, ապա Ուկրաինան պետք է վերջապես դառնա եվրոպական»:
Ստուբը նաև նշել է Ուկրաինայի հետագա եվրոպական ինտեգրման ուղու կարևորությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման համար։


