երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին են վկայում ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ օդային տագնապն առաջինը հայտարարվել է Կիևում, Խմելնիցկու, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերում Մոսկվայի ժամանակով ժամը 09։27-ին։

 

Մի քանի րոպե անց օդային տագնապ է հայտարարվել նաև երկրի մյուս բոլոր շրջաններում:

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

  • Կիսվել: