հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին են վկայում ծանուցման պաշտոնական ռեսուրսի տվյալները։

Ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ լույս երկուշաբթի առավոտյան օդային տագնապ էր հայտարարվել Կիևում, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք մարզերում և Զապորոժյեի ու Խերսոնի շրջանների՝ Կիևի ենթակայության տակ գտնվող հատվածներում։ Ավելի ուշ՝ տեղական ժամանակով ժամը 3։46-ի սահմաններում օդային տագնապ է հայտարարվել նաև Ուկրաինայի մյուս բոլոր շրջաններում։

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խարկովի մարզերում մի շարք պայթյունների մասին:

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

  • Կիսվել: