շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ուկրաինայի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Անկարայից

Ուկրաինայի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Անկարայից

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը բացատրություն է պահանջել Անկարայից՝ Թուրքիայում «Միացյալ քաղաքներ և տեղական իշխանությունները»խորագրով  կայանալիք միջազգային ֆորումին Յալթայի մասնակցության կապակցությամբ։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները՝ վկայակոելով Ուկրաինայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի հայտարությունը։

«Մենք ծայրահեղ լրջությամբ ենք վերաբերվում այս իրավիճակին»,-նշել է նա։

Ուկրաինական կողմն Անկարայից պաշտոնական բացատրություններ է ուզում Յալթայի վարչակազմի այցի կարգավիճակի վերաբերյալ։ Համաժողովի ընթացքում քննարկել է Յալթայի և Ստամբուլի միջև քույր քաղաքների մասին համաձայնագրի հնարավորությունը։

  • Կիսվել: