շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանությունը

Ուկրաինան ուժեղացնում է Բելառուսի եւ Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանությունը

Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այդ մասին սեպտեմբերի 6-ին հայտնել Է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն:

«Ուկրաինան ուժեղացնում Է Սումիի եւ Չեռնիգովի մարզերի սահմանների պաշտպանությունը: Վերջին ժամանակներս մենք արձանագրում ենք գնդակոծումների ավելացում Սումիի մարզում, բայց դրան նաեւ ավելանում Է Չեռնիգովշչինան: Ուկրաինայի պաշտպանության ուժերը եւ սահմանապահներն ուժեղացնում են այդ ուղղությունները»,- մեջբերում Է նրա խոսքը Ուկրաինայի ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Բացի դրանից, Դեմչենկոյի խոսքով՝ համանման միջոցներ են ձեռնարկվում այն մարզերում, որոնք սահմանակից են Բելառուսի հետ: «Նաեւ սահմաններն ուժեղացվում են Բելառուսի Հանրապետության հետ, քանի որ այդ ուղղությունը «բավականաչափ կարեւոր Է», նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

  • Կիսվել: