կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինան ու Ռուսաստանը հայտնում են փոխադարձ հարվածների մասին

Ուկրաինան ու Ռուսաստանը հայտնում են փոխադարձ հարվածների մասին

Մարտի 10-ի գիշերը ռուս զինվորականներն անօդաչու սարքերով հարվածել են Ուկրաինայի տարածքին, տեղեկացնում են Ուկրաինայի Զինված ուժերը:

Նշվում է, որ 39-ից 35-ը խոցվել են Կիրովոգրադի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Չերկասիի, Օդեսայի, Խերսոնի և այլ շրջաններում։

Բացի այդ՝ ռուսական բանակը, ըստ Ուկրաինայի ԶՈւ-ի, Ս-300 զենիթային հրթիռներով հարվածներ է հասցրել Խարկովի և Դոնեցկի շրջաններին:

Իր հերթին ռուսական կողմը հայտնել է, որ մարտի 10-ի գիշերը հարձակման է ենթարկվել ՌԴ Կուրսկի մարզը. այստեղ անօդաչու թռչող սարքն ընկել է նավթի պահեստի տարածքում և բռնկվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկու անօդաչու թռչող սարքի կործանման մասին Բելգորոդի շրջանի վրա, որտեղ մարտի 10-ի առավոտյան հրթիռային սպառնալիք էր հայտարարվել:

  • Կիսվել: