Ուկրաինան ու Ադրբեջանը պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական գործընկերությունը
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևն Ուկրաինայի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ քննարկել է Բաքվի և Կիևի միջև երկկողմ համագործակցության հարցեր:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Գուսևն ասել է, որ արդյունավետ հանդիպում և քննարկում է անցկացվել Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։
՛՛Ես շնորհակալ եմ Ադրբեջանից մարդասիրական օգնության նոր խմբաքանակի համար։ Էներգետիկ սարքավորումներն արդեն իսկ մատակարարվել են Ուկրաինա։ Մենք պայմանավորվել ենք մեր ռազմավարական գործընկերությունը հետագա ամրապնդելու համատեղ քայլերի շուրջ՛՛,- գրել է Գուսևը X-ի միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Al Arabiya-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն կշարունակի աջակցել Ուկրաինային։ ՛՛Ադրբեջանը, որպես իր տարածքային ամբողջականության խախտումից տուժած երկիր, աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, և մեր դիրքորոշումն այս հարցում միանշանակ է։ Եվ կրկին, վերադառնալով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վերաբերյալ քննարկվածին, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման առաջին օրերից մենք աջակցել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շարունակում ենք աջակցել դրան՛՛,-ասել էր Ալիևը:


