ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինան Սև ծովում զորավարժություններ է սկսել

Ուկրաինան Սև ծովում զորավարժություններ է սկսել

Ուկրաինայի ռազմածովային ուժերն առանց նախազգուշացման սկսել են զորավարժություններ իրականացնել Սև ծովում, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ծովային նավահանգիստների հարցերով վարչության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ՛՛Խերսոն, Օլվիա, Չերնոմորսկ, Օդեսա, Նիկոլաև նավահանգիստներում զինվորական ուսումնավարժանքների պատճառով սահմանափակվել է նավերի նավատարական (լոցմանական) ուղղորդումը՛՛:

Նշվում է նաև, որ զորավարժություններն իրականացվում են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին վերջին հայտարարության ֆոնին: Ըստ Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը Դոնբասում հակամարտությունը կարգավորելու միակ եղանակն է:

 
 

  • Կիսվել: