կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինան փորձում է կանխել ռուսական ուժերի առաջխաղացումը Ավդեևկայում

Ուկրաինան փորձում է կանխել ռուսական ուժերի առաջխաղացումը Ավդեևկայում

Ուկրաինան լրացուցիչ ուժեր է ուղարկել Ավդեևվկա, քանի որ ռուսական զորքերը ցանկանում են փակել ուկրաինական հիմնական մատակարարման գծերը, գրում է Euronews-ը:

Բանակի «Տավրիա» խմբի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին հաստատել է Ավդեևկայում «նոր ուժերի» առկայությունը՝ հավելելով, որ ռուսական զորքերը փորձում են գրավել քաղաքը «ամեն գնով և որքան հնարավոր է շուտ»։

Ըստ լրատվական գործակալությանч գեներալ Տարնավսկին Կիևի պաշտպանության ամրապնդման վերաբերյալ հայտարարությամբ, հնարավոր էч ակնարկում է, որ 3-րդ բրիգադը՝ Ուկրաինայի լավագույն ստորաբաժանումներից մեկը, որը պահեստազորում է և անցել է արևմտյան զենքով վարժանքները, կներգրավվի Ավդեևկայի համար պայքարում:

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը՝ ISW-ն, գրում է, որ ռուսական կողմը, ըստ տեղեկությունների, առաջ է շարժվել Ավդեևկայում: Որոշ ռուս ռազմական բլոգերներ պնդում են, որ ռուսական զորքերը հատել են երկաթուղային գիծը և հաստատվել երկաթուղու արևմուտքում գտնվող ամառանոցային հատվածում, սակայն ISW-ն չի գտել այնտեղ ռուսական զորքերի առաջխաղացման ապացույցներ։

  • Կիսվել: