Ուկրաինան պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ ԵՄ աջակցությունը ստանալու համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ուկրաինան պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ ԵՄ աջակցությունը ստանալու համար: Այս մասին հայտարարել է Հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Նա, մասնավորապես, նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ իր բոլոր դրսևորումներով, բացարձակ առաջնահերթություն է Եվրոպական Միության համար: ԵՄ երկարաժամկետ աջակցության վրա հույս դնելու և անդամակցության ուղին շարունակելու համար պետք է անզիջում լինել: ԵՄ-ն չի հանդուրժի կոռուպցիոն գործելակերպի տարածումն իր սահմաններում»:
Ժան-Նոել Բարոն նաև նշել է, որ Ֆրանսիան մտադիր է զարգացնել համագործակցությունն Ուկրաինայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում:


