ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ուկրաինան պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ին». Զելենսկին ժամանել է Մոլդովայում ԵՄ գագաթնաժողովին

«Ուկրաինան պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ին». Զելենսկին ժամանել է Մոլդովայում ԵՄ գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոլդովայում հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին: Ինչպես տեղեկանում ենք France 24 պարբերականից, Զելենսկին ժամանել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որին մասնակցում է ավելի քան 40 եվրոպացի առաջնորդ:

Զելենսկին նաև հիշեցրել է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ցանկության մասին:

«Մենք աջակցում ենք Մոլդովային և նրա ժողովրդին, որ ինտեգրվում են ԵՄ-ին: Դուք աջակցեցիք մեր ժողովրդին, մեր փախստականներին, որոնք փախան պատերազմի առաջին օրերին, և մենք երբեք դա չենք մոռանա… Մեր ապագան ԵՄ-ում է: Ուկրաինան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին», - ասել է նա Մոլդովա ժամանելուց հետո։

France 24-ը նշում է, որ Մոլդովան հյուրընկալում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ուկրաինական տարածքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ամրոցում:

  • Կիսվել: