հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինան պաշտպանության նոր նախարար ունի

Ուկրաինան պաշտպանության նոր նախարար ունի

Գերագույն Ռադան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկով կողմ է քվեարկել ազգությամբ ղրիմաթաթար Ռուստեմ Ումերովին պաշտպանության նախարար նշանակելուն։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Խորհրդարանը Ռուստեմ Ումերովին նշանակել է Ուկրաինայի պաշտպանության նախարար։ Կողմ՝ 338 ձայն։ Բոլոր խմբակցությունները պաշտպանել են»,- գրել է նա։ 

Ումերովը Զելենսկու օրոք արդեն չորրորդ պաշտպանության նախարարն է։ 2022 թվականից Ումերովը զբաղեցրել է Ուկրաինայի պետական ​​գույքի հիմնադրամի ղեկավարի պաշտոնը։ Սեպտեմբերի 3-ին Զելենսկին հայտարարեց Ալեքսեյ Ռեզնիկովի փոխարեն Ումերովին պաշտպանության նախարար նշանակելու որոշման մասին։

  • Կիսվել: