հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինան ՆԱՏՕ-ից կստանա սարքավորումներ, որոնք կօգնեն պայքարել իրանական անօդաչուների դեմ. Ստոլտենբերգ

Ուկրաինան ՆԱՏՕ-ից կստանա սարքավորումներ, որոնք կօգնեն պայքարել իրանական անօդաչուների դեմ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ուկրաինայի համար նոր ռազմական օգնության մասին:

Նա նշել է, որ բացի ՀՕՊ նոր համակարգերից՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ից սարքավորումներ կստանա իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար, որոնք օգտագործում է Ռուսաստանը: Դրանք կլինեն խոչընդոտներ ստեղծելու սարքեր, որոնք կօգնեն անարդյունավետ դարձնել ռուսական եւ իրանական արտադրության անօդաչու սարքերը եւ դրանով իսկ պաշտպանել Ուկրաինայի բնակչությանը:

՛՛Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, հրետանային համակարգեր, զրահատեխնիկա և այլն։ Մասնավորապես՝ ՀՕՊ չորս հզոր համակարգեր արդեն հատկացվել են Ուկրաինային։ Օգնության նման փաթեթի շրջանակներում Ուկրաինան կստանա ՆԱՏՕ-ից անօդաչու թռչող սարքեր, որոնք կդառնան պաշտպանություն իրանական դրոններից, որոնք այժմ ավերում են Ուկրաինայի ենթակառուցվածքները՛՛, -հայտարարել է Ստոլտենբերգը ։

  • Կիսվել: