չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա. Բլինքեն

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա. Բլինքեն

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա: «Գագաթնաժողովում մեր նպատակն է օգնել կամուրջ կառուցել՝         Ուկրաինային դաշինք մտնելու համար»,- Բրյուսելում դաշինքի հիմնադրման 75-ամյակի տոնակատարությանը լրագրողներին ասել է նա:

Ըստ Deutsche Welle-ի՝ Բլինքենը նշել է, որ այս հարցը կքննարկվի հուլիսին Վաշինգտոնում անցկացվելիք գագաթնաժողովում: Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները «ժայռի պես կանգնած են Ուկրաինայի թիկունքում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու հավաստիացմներ է տվել՝ դաշինքի երկրներին կոչ անելով մեծացնել օգնությունը Կիևին։

  • Կիսվել: