Ուկրաինան մինչև նոյեմբերի վերջ խաղաղության հասնելու գործողությունների ծրագիր կմշակի. Զելենսկի
Կիևը մինչև նոյեմբերի վերջը խաղաղության հաստատման գործողությունների ծրագիր կմշակի։ Այս մասին ճապոնական NHK-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նր խոսքով՝ Ուկրաինան չի կարող արձագանքել հրադադարի կոչերին, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է գրավել ուկրաինական տարածքը։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևը համապատասխան երկրների հետ տարածքային ամբողջականության և այլ հարցերի շուրջ մանրամասն քննարկումներ կսկսի։
Նա անդրադարձել է նև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասին հարցին, որը չի ցանկանում աջակցել Ուկրաինային. Զելենսկին նշել է, որ Թրամփին հրավիրել է այցելել Ուկրաինա:
«Եթե պարոն Թրամփը ցանկանում է ինչ-որ բան իմանալ Ուկրաինայի մասին, նա կարող է գալ և անձամբ տեսնել կամ ինձ հարցնել։ Մենք կապ հաստատեցինք նրա թիմի հետ։ Պարոն Թրամփն ինձ ասաց, որ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, և որ ես ունեմ նրա հեռախոսահամարը»,-նշել է Զելենսկին: