չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ուկրաինան Միջերկրական ծովում դրոններով հարվածել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին

Ուկրաինան Միջերկրական ծովում դրոններով հարվածել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին

Ուկրաինայի անվտանգության ծառայության անօդաչու թռչող սարքերը Միջերկրական ծովի չեզոք ջրերում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին: Այս մասին, հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրներին, հայտնել է ՌԲԿ-Ուկրաինան՝ նշելով, որ լցանավը նավարկում էր Օմանի դրոշի ներքո և օգտագործվում արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար։

Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել ուկրաինական դրոնների այդ հարվածը:

Ավելի վաղ Ուկրաինան Սև ծովում հարվածներ էր հասցրել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» երեք լցանավի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է «Ուկրաինան կտրել ծովից» և թույլ է տվել հարձակումներ իրականացնել Կիևի արևմտյան դաշնակիցների նավերի վրա:

Հավելենք, որ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ռուսական լցանավերին ուկրաինական հարվածները չեն խաթարում ՌԴ-ից էներգակիրների մատակարարման համակարգը:

  • Կիսվել: