ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Ուկրաինան Կուրսկում ռազմական պարետատուն է ստեղծել

Ուկրաինան Կուրսկում ռազմական պարետատուն է ստեղծել

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի տարածքում, որը վերահսկվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, ստեղծվել է ռազմական պարետատուն՝ գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալևի գլխավորությամբ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հանդիպման մասնակիցների համար անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Կուրսկի շրջանի տարածքում՝ Սուջա և երեք այլ բնակավայրերում հակառակորդի որոնողական և ոչնչացման աշխատանքներն ավարտվել են։ Վերահսկվող տարածքներում օրենքն ու կարգը պահպանելու և բնակչության առաջնահերթ կարիքներն ապահովելու համար ստեղծվել է ռազմական պարետատուն, որի ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր Մոսկալևը»:

  • Կիսվել: