երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ուկրաինան խնդրում է ԵՄ-ին նոր հատուկ ընթացակարգով անհետաձգելի անդամակցության մասին․ Զելենսկի

Ուկրաինան խնդրում է ԵՄ-ին նոր հատուկ ընթացակարգով անհետաձգելի անդամակցության մասին․ Զելենսկի

Ուկրաինան խնդրում է ԵՄ-ին նոր հատուկ ընթացակարգով անհետաձգելի անդամակցության մասին:

Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 
 
«Մենք դիմում ենք Եվրամիությանը՝ նոր հատուկ ընթացակարգով Ուկրաինայի անհետաձգելի անդամակցության հարցով»,- ասել է նա։
 
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան երախտապարտ է իր գործընկերներին աջակցության համար:
 
«Բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ միասին եւ ամենակարեւորը՝ հավասար պայմաններում»,- ասել է նա:
 
Զելենսկին վստահ է, որ դա արդար է. «Ես վստահ եմ, որ մենք արժանի ենք դրան։ Վստահ եմ, որ այդ ամենը հնարավոր է»:

  • Կիսվել: