հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինան ինքնուրույն ոչինչ չի արտադրում, այնտեղ ապագա չկա․ Պուտին

Ուկրաինան ինքնուրույն ոչինչ չի արտադրում, այնտեղ ապագա չկա․ Պուտին

Ուկրաինան ինքնուրույն ոչինչ չի արտադրում, այնտեղ ապագա չկա, իսկ Ռուսաստանը՝ ունի այն: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի հերոսներին ոսկե աստղերի հանձնման արարողությունից հետո զինվորականների հետ զրույցում։

«Նրանք վերջանում են, չունեն իրենց բազան, երբ չունեն իրենց բազան, չունեն իրենց գաղափարախոսությունը, չունեն իրենց սեփական արդյունաբերությունը, չունեն ոչինչ: Չունեն իրենց սեփական փողերը, նրանք չունեն իրենց սեփական ոչ մի բան, ուրեմն՝ ապագա էլ չունեն, բայց մենք ունենք»,- ասել է Պուտինը:

Զրույցից մի հատված հրապարակել է «Россия-1»-ի լրագրող Պավել Զարուբինը «Տելեգրամ»-ի իր ալիքում։

  • Կիսվել: