հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինան, Իլ-76-ը խոցելով, կասկածի տակ դրեց ցանկացած պայմանավորվածությունների հնարավորությունը․ ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան, Իլ-76-ը խոցելով, կասկածի տակ դրեց ցանկացած պայմանավորվածությունների հնարավորությունը․ ՌԴ ԱԳՆ

Կիևը խելագար բարբարոսություն կատարեց՝ խոցելով Իլ-76-ը և կասկածի տակ դրեց որևէ պայմանավորվածությունների հնարավորությունը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

«Կիևը խելագար բարբարոսության արարք կատարեց՝ դրսևորելով կատարյալ անտեսում մարդկային կյանքի նկատմամբ։ Նրանք, խախտելով պայմանավորվածությունները, սպանեցին մեր օդաչուներին և ուղեկցող զինվորներին և թողեցին իրենց համաքաղաքացիներին կործանվել։ Այս արյունալի միջադեպը մեծ հարց է բարձրացնում գոնե ինչ-որ պայմանավորվածությունների և ցանկացած ձևաչափի հնարավորության մասին, այն երաշխիքները, որ տալիս են, եթե դեռ չեն խախտվել, անպայման կխախտեն, և դրանում կասկած չկա», – նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով համապատասխան միջադեպը։

Հիշեցնենք, որ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Բելգորոդի շրջանում՝ պլանային թռիչք կատարելիս։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդանավում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորականներ, անձնակազմի 6 անդամներ և 3 ուղեկցող անձինք։

  • Կիսվել: