ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ուկրաինան հերքում է ՌԴ-ի հայտարարությունը՝ Սերեբրյանսկոյե անտառտնտեսությունը գրավելու մասին

Ուկրաինան հերքում է ՌԴ-ի հայտարարությունը՝ Սերեբրյանսկոյե անտառտնտեսությունը գրավելու մասին

Ուկրաինացի զինվորականները հերքել են, որ ռուսական բանակը գրավել է Լուգանսկի մարզի Սերեբրյանսկոյե անտառտնտեսությունը:

Դնեպրի ուժերի օպերատիվ-ռազմավարական խմբի մամուլի խոսնակ, փոխգնդապետ Ալեքսեյ Բելսկին, մասնավորապես, BBC-ի ռուսական ծառայությունն ասել է. «Սերեբրյանսկոյե անտառտնտեսային տարածքը չի գրավվել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը քաջաբար պահպանում են այնտեղ դիրքերը»:

Նա նաև հավելել է, որ այդ տարածքում իրավիճակը չափազանց լուրջ է։

Նշենք, որ այդ մասին այսօր հայտարարել էր Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

  • Կիսվել: