ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Ուկրաինան հերքել է իր մասնակցությունը ռուսական «Հյուսիսային հոսքի» պայթեցմանը

Ուկրաինան հերքել է իր մասնակցությունը ռուսական «Հյուսիսային հոսքի» պայթեցմանը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է Ուկրաինայի մասնակցությունը Բալթիկ ծովում ռուսական «Հյուսիսային հոսքի» պայթեցմանը, գրում է «Европейская правда»-ն։

Նշվում է, որ նա Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ նման գործողություն կարող է իրականացվել միայն տեխնիկական և ֆինանսական մեծ ռեսուրսների առկայության դեպքում։

«Ո՞վ է պայթյունի պահին տիրապետել այդ ամենին։ Միայն Ռուսաստանը։ Ուկրաինան «Nord Stream»-ի պայթյունների հետ ոչ մի առնչություն չունի»,-ասել է Պոդոլյակը:

Նա նաև նշել է, որ պայթյուններից Ուկրաինան ոչ մի ռազմավարական կամ մարտավարական առավելություն չի ստացել:

  • Կիսվել: