կիրակի, ապրիլ 14
14 / 4 / 2024
Ուկրաինան հայտնում է գիշերը խոցված ռուսաստանյան 16 հարվածային անօդաչուի մասին

Ուկրաինան հայտնում է գիշերը խոցված ռուսաստանյան 16 հարվածային անօդաչուի մասին

Փետրվարի լույս 25-ի գիշերը ռուսաստանյան զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 18 «Շահեդ» գրոհային անօդաչու թռչող սարքերով, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։

Նշվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 16 անօդաչու թռչող սարք։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի տարածքը հարձակման է ենթարկվել Ռուսաստանի Պրիմորսկ-Ախտարսկ քաղաքից և Ղրիմի Չաուդ հրվանդանից:

«Հակաօդային մարտի արդյունքում ՊԲ շարժական կրակային խմբերը, զենիթահրթիռային ստորաբաժանումները և օդուժի ավիացիան ոչնչացրել են 16 «Շահեդ» Պոլտավայում, Կիևում, Խմելնիցկիում, Նիկոլաևում, Կիրովոգրադում, Դնեպրոպետրովսկում, Զապորոժիեում, Խերսոնում»,- ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրությունում։

  • Կիսվել: