Ուկրաինան հայտնել է Կասպից ծովում զենք տեղափոխող ռուսական 2 նավի վրա հարձակվելու մասին
Ուկրաինայի զինված ուժերի Հատուկ գործողությունների ուժերը հայտնել են, որ Կասպից ծովում հարձակվել են «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավի և «Ասկար-Սարիջա» բեռնատար նավի վրա, տեղեկացնում է Current time-ը։
Ինչպես հաղորդվում է՝ գործողությունն իրականացվել է «Черная Искра» շարժման հետ համատեղ:
«Ապստամբական շարժման ներկայացուցիչները մանրամասն տեղեկություններ են տրամադրել նավերի երթուղու և բեռի մասին», – հայտարարել են ուկրաինացի զինվորականները՝ հավելելով, որ նրանք «տեղափոխում էին ռազմական տեխնիկա և զենք»:
Աղբյուրը նշում է նաև, որ «Կոմպոզիտոր Ռախմանինովը» և «Ասկար-Սարիջան» օգտագործվում են ռազմական նպատակներով և գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական բեռների տեղափոխման գործում իրենց մասնակցության համար։
Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել Հատուկ գործողությունների ուժերի տարածած տեղեկությունը:


