չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուկրաինան հայտնել է Դոնբասում գտնվող Լաստոչկինո գյուղի կորստի մասին

Ուկրաինան հայտնել է Դոնբասում գտնվող Լաստոչկինո գյուղի կորստի մասին

Այսօր Ուկրաինան հայտարարել է Դոնբասում գտնվող Լաստոչկինո գյուղի կորստի մասին: Տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Լիխովոյը:

Նա, մասնավորապես, ասել է. «Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել Լաստոչկինո բնակավայրից՝ հետագա կազմակերպված պաշտպանությունն իրականացնելու և արևմտյան ուղղությամբ թշնամու ուժերի առաջխաղացումը կանխելու նպատակով»:

Լաստոչկինոյի գրավումը հաստատել է նաև ռուսական կողմը։ Մասնավորապես՝ ՌԴ ՊՆ-ն հայտնել է. «Զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Լաստոչկինո բնակավայրը և շարունակում են բարելավել իրենց դիրքերն առաջնագծում»:

 

  • Կիսվել: