հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ուկրաինան հայտարարել է ռուսական երեք Սու-34 խոցելու մասին

Ուկրաինան հայտարարել է ռուսական երեք Սու-34 խոցելու մասին

 Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ 3 Սու-34 կործանիչ են խոցել Խերսոնի շրջանում:

Այս մասին հայտնում է BBC-ն: 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել կործանիչները խոցած զինծառայողներին: Մոսկվան չի մեկնաբանել այդ պնդումները: 

Զելենսկին նաև ասել է, որ խոսել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ՝ F-16 կործանիչների ապագա մատակարարման, ինչպես նաև ԵՄ աջակցության նոր փաթեթի վերաբերյալ: 

  • Կիսվել: