ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ուկրաինան հայտարարել է ՌԴ-ի տարածքում «Օրեշնիկ» հրթիռներից մեկը ոչնչացնելու մասին

Ուկրաինան հայտարարել է ՌԴ-ի տարածքում «Օրեշնիկ» հրթիռներից մեկը ոչնչացնելու մասին

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարը հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են «Օրեշնիկ» հրթիռներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկն այս մասին հայտարարել է երկրի  նախագահ Վլադիմիր Զելենսկիի  հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Մալյուկի խոսքով՝ սա տեղի է ունեցել 2023 թվականի ամռանը, երբ «Օրեշնիկ» հրթիռի գոյության մասին դեռևս հրապարակայնորեն չէր հայտարարվել:

«Դրանով զբաղվել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, Գլխավոր հետախուզական վարչությունը և Արտաքին հետախուզական ծառայությունը: Ոչնչացումը 100 տոկոսանոց էր,  դա շատ հաջող գործողություն էր»,-ասել է նա և հավելել, որ գործողության մասին այդ ժամանակ չի հրապարակվել, սակայն հաղորդվել է Ուկրաինայի նախագահին և համաշխարհային առաջնորդներին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Վասիլ Մալյուկն ընդգծել են, որ հրթիռը ոչնչացվել է Ռուսաստանի տարածքում՝ Աստրախանի մարզի Կապուստին Յար զորավարժարանում: 

  • Կիսվել: