հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինան հայտարարել է Նովոկույբիշևի նավթամշակման գործարանին հարվածներ հասցնելու մասին

Ուկրաինան հայտարարել է Նովոկույբիշևի նավթամշակման գործարանին հարվածներ հասցնելու մասին

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է անցած գիշեր Սամարայի մարզում գտնվող Նովոկույբիշևի նավթամշակման գործարանին հարվածներ հասցնելու մասին:

Ուկրաինայի ԳՇ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այդ ձեռնարկությունը զբաղված է ռուսական բանակի համար վառելիքի,այդ թվում ռեակտիվ շարժիչների համար նախատեսված բարձրակարգ վառելիքի արտադրությամբ»:

Նշվում է նաև, որ անցած գիշեր ուկրաինական անօդաչուները հարվածներ են հասցրել ռուսական ԱԹՍ-երի պահման համար օգտագործվող անգարներին, որոնք գտնվում են Դոնեցկի մարզում։

 

  • Կիսվել: