Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
Ուկրաինայի զինված ուժերը սեպտեմբերի 14-ի գիշերը հարվածներ են հասցրել Լենինգրադի մարզում գտնվող «Կիրիշինեֆտեօրգսինթեզ» («Կինեֆ») գործարանի վրա: Այս մասին տեղեկացրել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Նա նշել է, որ Կիրիշի քաղաքի շրջակայքում խոցվել է երեք անօդաչու։ Դրոնների բեկորների անկման հետևանքով «Կինեֆ» գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, որը մարվել է, տուժածներ չկան։
Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբում հայտարարել են, որ ուկրաինական ստորաբաժանումները հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքի նավթավերամշակման գործարանին, որտեղ տեղի են ունեցել պայթյուններ և հրդեհ։
Գլխավոր շտաբը նշել է, որ Կիրիշիի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի խոշորագույններից է և «ներգրավված է ՌԴ զինված ուժերի կարիքների ապահովման գործում»։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին էլ հարվածի էր ենթարկվել Ուֆայի «Բաշնեֆտ» գործարանը։


