Ուկրաինան Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային․ ՀՀ դեսպանություն
Սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված «կանաչ» երկրների կատեգորիային՝ հաշվի առնելով կոռոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեպսանությունից։
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կոռոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված "կանաչ" երկրների կատեգորիային։
Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք որքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր (https://www.facebook.com/armembukraine/posts/594711401207085?__tn__=K-R)), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։
Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը»։