երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են օդային հարվածների մասին

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են օդային հարվածների մասին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը երկրի տարածքում, մասնավորապես՝ Կիևում, Կրիվոյ Ռոգում, Դնեպրում, Կրոպիվնիցկի և Տերնոպոլի և այլ շրջաններում, պայթյուններ են որոտացել։

Կրիվոյ Ռոգը ենթարկվել է նաև հրթիռային հարձակման։ Ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, ավելի քան 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Նշվում է, որ էապես ավերվել են բազմահարկ շենքեր և մասնավոր տներ, ձեռնարկություններ, մեքենաներ:

Կիևի վրա ևս օդային հարձակում է եղել, օդային տագնապը շարունակվել է մի քանի ժամ։

Ռուսական կողմը ևս հայտնել է Ուկրաինայի կողմից գիշերային հարձակումների մասին։ Մասնավորապես, ուկրաինական կողմը գնդակոծել է Նովայա Կախովկան և Խերսոնի մարզի այլ բնակավայրեր՝ հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

  • Կիսվել: