ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են իրականացրել

Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռազմագերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ինչպես նշվում է՝ վերադարձվել է քսան քաղաքացիական անձ: ՌԴ ՊՆ-ի տվյալով՝ ռուս զինծառայողներն ու քաղաքացիական անձինք գտնվում են Բելառուսի տարածքում:

Գերիների փոխանակման տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ ազատ արձակվածների թվում են զինված ուժերի, Ազգային գվարդիայի և պետական սահմանապահ ծառայության մարտիկները։ Զելենսկին հավելել է, որ նրանց հետ ազատ է արձակվել նաև 20 քաղաքացիական անձ:

 

  • Կիսվել: