կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուկրաինան և Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, մասնակցել են Մախաչկալայի իրադարձությունների կազմակերպմանը. Պուտին

Ուկրաինան և Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, մասնակցել են Մախաչկալայի իրադարձությունների կազմակերպմանը. Պուտին

Ուկրաինան և նրա արևմտյան հովանավորները՝ ի դեմս ԱՄՆ-ի, մասնակցել են Մախաչկալայի իրադարձությունների կազմակերպմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների, կառավարության և ուժային գերատեսչությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:

«Ուկրաինան պատվո պատվանդանին է կանգնեցրել է նացիստներին, որոնք մասնակցել են Հոլոքոստին, իսկ այժմ իրենց արևմտյան հովանավորների ղեկավարությամբ փորձում են ջարդեր հրահրել Ռուսաստանում»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում և աշխարհում հակամարտությունների և քաոսի հետևում կանգնած է ԱՄՆ-ը, որը ցանկանում է պահպանել համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը. Վաշինգտոնի ազդեցությունը նվազում է, սակայն ամերիկյան էլիտաները չեն ցանկանում համակերպվել դրա հետ:

Կրեմլի ղեկավարը նշել է նաև, որ լարվածության օջախներ ստեղծելով՝ ԱՄՆ-ը փորձում է ապակայունացնել իր մրցակիցներին, որոնք հրաժարվել են սպասավորի դեր կատարելուց:

  • Կիսվել: