չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ուկրաինան և ԱՄՆ-ն խաղաղության պլանի շուրջ բանակցությունների նոր փուլ են անցկացրել

Ուկրաինան և ԱՄՆ-ն խաղաղության պլանի շուրջ բանակցությունների նոր փուլ են անցկացրել

ԱՄՆ-ում բանակցություններ են անցկացվել Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև, հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Նա նշել է, որ արդյունքների մասին զեկուցել են նախագահ Վլադիմիր Զելենսկիին, տեղեկացնում է Reuters-ը:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մտական ներկայացուցիչ Մեթ Ուիթաքերը հայտարարել է, որ գործընթացն ավարտական փուլ է մտել, և որ առանցքային հարցերի լուծման համար «բոլորը պետք է քշտեն թևքերը»:

Պաշտոնյան նաւ ընդգծել է, որ խաղաղ համաձայնության հասնելու շանսեր կան:

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխզիջում ձեռք բերվի արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում կամ հունվարին: Ռուբիոյի խոսքով՝ կարգավորման ուղղությամբ շուրջօրյա աշխատանք է տարվում:

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Մայամի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցությունների: Reuters-ի տվյալներով՝ Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներ ծրագրված չեն: Բանակցությունները կանցկացվեն առաջիկա երկու օրերին:

Այդ ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդա իր առաջիկա այցի մասին:

  • Կիսվել: