կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուկրաինան երբեք չի հրաժարվել բանակցություններից. Պոդոլյակ

Ուկրաինան երբեք չի հրաժարվել բանակցություններից. Պոդոլյակ

Ուկրաինան երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Մեր բանակցային դիրքորոշումը հայտնի է եւ բաց։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նախ՝ Ռուսաստանի Դաշնությունը զորքերը դուրս է բերում Ուկրաինայից։ Հետո մնացած ամեն ինչ։ Պատրա՞ստ է արդյոք Պուտինը։ Ակնհայտորեն՝ ոչ: Ուստի մենք կառուցողական ենք մեր գնահատականի հարցում՝ կխոսենք ՌԴ հաջորդ ղեկավարի հետ՛՛:

 

 

  • Կիսվել: