շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինան եղել է, կա և կլինի համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորների շարքում. Զելենսկի

Ուկրաինան եղել է, կա և կլինի համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորների շարքում. Զելենսկի

Ուկրաինայի երեք նավահանգիստներից հացահատիկային միջանցքով 1 միլիոն տոննա գյուղմթերք է արտահանվել: Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ փետրվարի 24-ից մինչ այսօր նավահանգիստներից առաջին անգամ արտահանվել է 1 մլն տոննա գյուղմթերք։

՛՛Ուկրաինան եղել է, կա և կլինի համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորների շարքում՛՛,-գրել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: