ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինան Դոնեցկում վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել է ավելի քան 500 զինվորական. ՌԴ ՊՆ

Ուկրաինան Դոնեցկում վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել է ավելի քան 500 զինվորական. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Դոնեցկի ուղղությամբ վերջին 24 ժամվա ընթացքում կորցրել են ավելի քան 500 զինվորական, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը Telegram-ի պաշտոնական ալիքում։

Բացի այդ, ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են տանկ և երկու զրահամեքենա։

Դոնեցկի ուղղությամբ հատուկ գործողության գոտում ՌԴ ԶՈւ զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները հետ են մղել ուկրաինացի զինվորականների 54-րդ մեքենայացված և հինգերորդ գրոհային բրիգադների հարձակումները։

Ռուս զինվորականները նաև ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմն ու տեխնիկան Վեսելոե, Նիկոլաևկա, Կրասնոե և մի շարք այլ բնակավայրերի տարածքներում։

  • Կիսվել: