երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում. Ստոլտենբերգ

Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում. Ստոլտենբերգ

Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում: Այս մասին այսօր Պրահայում գումարված՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովից առաջ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հաղթանակը հնարավոր է «միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ամուր շարունակական աջակցությամբ»:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրների արտգործնախարարներն այսօր և վաղը Պրահայում կքննարկեն հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:

ԱՄՆ մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի քննարկումների առանցքային թեման կլինի Ուկրաինայի պատերազմը:

  • Կիսվել: