չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ուկրաինան դե ֆակտո արդեն ՆԱՏՕ-ի անդամ է. Ռեզնիկով

Ուկրաինան դե ֆակտո արդեն ՆԱՏՕ-ի անդամ է. Ռեզնիկով

Ուկրաինան դե ֆակտո արդեն ՆԱՏՕ-ի անդամ է՝ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։

«Շնորհակալ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին Ուկրաինային աջակցելու համար։ Մենք երկար ճանապարհ ենք անցել և դե ֆակտո միացել ենք դաշինքին»,- նշել է նախարարը։

Ռեզնիկովի խոսքով՝ Ուկրաինան արդեն իր ավանդն ունի «ազատ աշխարհի» անվտանգության գործում: Նա վստահություն է հայտնել, որ «հաջող բարեփոխումները երկրի համար նոր հորիզոններ կբացեն»։

Ռեզնիկովի հետ հանդիպումից հետո Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել է. «ՆԱՏՕ-ի երկրներն ավելացնում են Կիևին ցուցաբերվող աջակցությունը. Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում»:

  • Կիսվել: