չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուկրաինան դադարեցրել է ատոմային էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համաձայնագիրը

Ուկրաինան դադարեցրել է ատոմային էներգետիկայի ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համաձայնագիրը

Ուկրաինայի նախարարների կաբինետն այսօր կայացած նիստում որոշել է խզել ատոմային էներգետիկայի ոլորտում գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության մասին Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը: Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1993 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կնքված միջուկային էներգետիկայի ոլորտում գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը դադարեցվել է՛՛:

 

 

  • Կիսվել: