հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ուկրաինան չի ընունել Հունգարիայի՝ հրադադար սահմանելու առաջարկը

Ուկրաինան չի ընունել Հունգարիայի՝ հրադադար սահմանելու առաջարկը

Կիևը լսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ հրադադար սահմանելու առաջարկը, սակայն կարծում է, որ նման նախաձեռնությունները չեն կարող քննարկվել խնդրի կարգավորման այլ ասպեկտներից զատ։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ժովկվան, մասնավորապես, ասել է. «Նա (Օրբանը - խմբ․) ներկայացրել է իր տեսակետը: Սա առաջին երկիրը չէ, որ խոսում է իրադարձությունների զարգացման նման հնարավոր տարբերակների մասին։ Նախագահը լսել է զրուցակցին, սակայն ի պատասխան ներկայացրել է իր դիրքորոշումը»:

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը բավականին հստակ է, հասկանալի և հայտնի, քանի որ «նման գործընթացները (հրադադարը- խմբ․) չեն կարող առանձին քննարկվել»։

Ժովկվայի խոսքով՝ Ուկրաինայի դիրքորոշումը ենթադրում է խնդրի կարգավորման լուծում փնտրել Կիևի նախաձեռնած, այսպես կոչված, խաղաղության գագաթնաժողովների միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուսումնասիրել հրադադարի հնարավորությունը, հետո անցնել խաղաղության բանակցություններին։ Օրբանը նշել էր, որ հրադադարի հաստատումը կարող է արագացնել բանակցությունները։

 

  • Կիսվել: